երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Բացարձակ ոչ բարեկամական քայլ. ՌԴ ԱԳՆ-ն` Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Բացարձակ ոչ բարեկամական քայլ. ՌԴ ԱԳՆ-ն` Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Մոսկվան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան մուտք գործելն արգելելը ոչ բարեկամական քայլ է համարում Երևանի կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակ ոչ բարեկամական քայլ, որը հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին», – ընդգծել է Զախարովան։
 
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երևանին հրաժարվել ինչ–ինչ պատճառներով իշխանությունների համար անհարմար դարձած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու արատավոր պրակտիկայից։
 
«Սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների` բաց լինելու, ժողովրդավարության և բազմակարծության մասին մշտական ​​հայտարարությունների ֆոնին», - հավելել է Զախարովան։
Մոսկվան, նրա խոսքով, մտադիր է շարունակել այդ հարցը բարձրացնել Երևանի մոտ։
Մեկնաբանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքի արգելքի վերացումը՝ նա հարցադրում արեց, թե արդյո՞ք դա «երկակի ստանդարտների և խտրականության դրսևորում չէ»։

  • Կիսվել: