Անկարայում Բաբկեն Թունյանը ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության փոխնախագահ
Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստի ընթացքում «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան ընտրվել է կազմակերպության փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Դեռ շարունակվող այս նիստի մասին, որը ըստ որոշ ընդդիմադիր գործընկերի՝ «փուչիկներով շոու» է, իսկ իրականում այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկը, առաջիկա օրերին ավելի հանգամանալից կխոսեմ»,- գրել է նա:

