ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բա ողբերգություն չի՞ որ բարձրաստիճան սպան մտնում, սոցիալական ծրագրում լրացնում ա, որ 26 հազար դրամ տանի, սա մաֆիոզ մտածողություն է․ Փաշինյան

Բա ողբերգություն չի՞ որ բարձրաստիճան սպան մտնում, սոցիալական ծրագրում լրացնում ա, որ 26 հազար դրամ տանի, սա մաֆիոզ մտածողություն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, երկրի զարգացում հնարավոր է քաղաքացի-կառավարություն համագործակցությամբ։ «Մենք առանց քաղաքացիների հետ համագործակցության չենք պատկերացնում զարգացում, համաճարակի դեմ պայքարն է չենք պատկերացնում», -այսօր ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում կառավարության ղեկավարը հիշեց, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների 9-րդ ծրագրից օգտվել են մի շարք պետական կառույցների պաշտոնյաներ։

«Օգտվելով նրանից, որ իրենց աշխատանքը գաղտնի է ու բազաներում չի ֆիքսվում, մտել են, լրացրել ու ստացել այդ օգնությունը։ Ընդ որում՝ այն ոլորտներում, որտեղ մենք առաջինն ենք այդ աշխատավարձերը բարձրացրել։ Հարցը փողը չի, հարցը էությունն է։ Մենք ի՞նչ հանրություն ենք ուզում լինել, մենք ուզում ենք կպցնողների, շնիզ մազ պոկողների, քերողների հանրություն լինե՞նք, թե մենք ուզում ենք կարգը հարգող հանրություն լինենք։ Բա ողբերգություն չի՞ որ այս երկրի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված կոչում ունեցող բարձրաստիճան սպան մտնում, լրացնում ա, որ 26 հազար դրամ տանի, մինչդեռ պետությունը 20 հատ 26 հազար դրամ փող ա տվել իրան։ Մաֆիոզ մտածողությունը էնքան է խորացած, որ քերելու, ինչ-որ տեղից ինչ-որ բան տանելու ․․․ էնքան խորն է մտած մեր մեջ, որ․․․ Ես սա հանրային պրոբլեմ եմ համարում», -հայտարարեց վարչապետը։ Ըստ պաշտոնյայի, հմա խնդիր է դրված այդ անձանց առաջ՝ վերադարձնել գումարը, իսկ հետագա պաշտոնավարման հարցը քննարկվում է։

«Պետք ա նայենք՝ դուք էդ կոչումը կրելու իրավունք ունե՞ք թե չէ։ Սա չի նշանակում, որ չենք հասկանում, թե սոցիալական պրոբլեմ կա երկրում։ Է, սոցիալական պրոբլեմ կա, ասենք՝ դավայ, ժողովուրդ ջան, հարձակվեք, բանկերը, խանութները թալանեք։ Էս ի՞նչ մտածելակերպ է։ Եթե ընկալումը դա է, եթե ընկալումը էն է, որ ով, ոնց կարողանա ամեն ինչ քերի տանի, ուրեմն ես էս պաշտոնին անելիք չունեմ։ Այս պաշտոնում իմ մեծ լինելն այն է, որ մենք, ընդհակառակը, այլ կերպ մտածենք», -հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: