երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ԱԺԲ-ն ջահերով երթ է անցկացրել դեպի Ռուսաստանի դեսպանատուն

ԱԺԲ-ն ջահերով երթ է անցկացրել դեպի Ռուսաստանի դեսպանատուն

Ազգային - Ժողովրդավարական Բևեռն Ազատության հրապարակում հավաք է անցկացրել, որից հետո տեղի է ունեցել ջահերով երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն:

ՌԴ դեսպանատան մոտ  Բեւեռի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ՌԴ-ին եւ իշխանություններին մեղադրելով Արցախում մեկ տարի առաջ տեղի ունեցած հայաթափման եւ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Նրանք նաեւ Ռուսաստանին եւ ՀՀ իշխանությանը մեղադրել են ՛՛Զանգեզուրի միջանցքն՛՛ Ադրբեջանին հանձնելու ձգտման մեջ:

Այնուհետեւ Բեւեռի անդամները եւ համակիրները երթով Հանրապետության հրապարակով վերադարձել են Ազատության հրապարակ:

  • Կիսվել: