շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
ԱԺ ընդունեց  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ ընդունեց  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։  

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս  ՀՀ արդարադատության  նախարարի  առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ այսփոփոխոթյամբ այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, և կառավարության ու վարչապետին ենթակա մարմինները ուղղակի տեխնիկապես իրենց կողմից պատրաստված օրենքների փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննության ուղարկելը չեն կարող իրականացնել:

«Նախագծի ընդունման արդյունքում կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններն իրենք կկարողանան քննարկման դնել իրենց կողմից պատրաստված նախագծերը»,- հավելեց նա:

Նախագիծն ընդունվեց ձայների 99 կողմ, 1 ձեռնպահ99 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

  • Կիսվել: