ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը պետք է լինի ոչ թե «Հայաստան» դաշինքից, այլ «Պատիվ ունեմ» դաշինքից․ Սիմոնյան

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը պետք է լինի ոչ թե «Հայաստան» դաշինքից, այլ «Պատիվ ունեմ» դաշինքից․ Սիմոնյան

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը պետք է լինի ոչ թե «Հայաստան» դաշինքից, այլ «Պատիվ ունեմ» դաշինքից: Այս մասին, այսօր ՔՊ-ի գրասենյակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նորընտիր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

««Պատիվ ունեմ» դաշինքն ունենալու է ընդամենը մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ փաստացի ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու ընդամենը մեկ ներկայացուցչով՝ ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարը: Ես կարծում եմ, որ ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար մենք պետք է քննարկենք այս անգամ ԱԺ փոխխոսնակ ունենալու հնարավորությունը երրորդ խմբակցությանը տալու հարց»,-ասաց նա:

Հարցին՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքը թեկնածու չառաջադրի, ՔՊ-ն կընտրի՞ «Հայաստան» դաշինքի թեկնածուին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դա կախված է իրավիճակից, կախված է թեկնածուից, կախված է նրանից՝ կառաջադրեն, թե չեն առաջադրի: Եկեք սպասենք, տեսնենք»:

 

  • Կիսվել: