երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ»․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն ավարտում է այս նստաշրջանի իր աշխատանքները. հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյա նիստերից հետո պատգամավորներն արձակուրդի կանցնեն:

ԱԺ աշնանային նստաշրջանը արդեն կմեկնարկի սեպտեմբերից:

Հնարավոր է՝ այդ ընթացքում պատգամավորները կամ գործադիրը ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գան, բայց հաջորդ շաբաթվա քառօրյա նիստերով ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները եւ «արձակուրդ» կգնա:

ԱԺ քառօրյա նիստերը մեկնարկում են երեքշաբթի՝ հունիսի 9-ից:

Այս նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուներն են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը:

Մինչեւ նիստերի մեկնարկը՝ երկուշաբթի օրը, ՔՊ-ականները ֆրակցիայի նիստ կանեն՝ ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ քննարկում ունենալու համար, կորոշեն նաեւ՝ որ դատավորի թեկնածուներից ում են ընտրելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: