ԱԺ-ում ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության գործունեությունը
Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը: