չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ում մեկնարկել է ԿԲ նախագահի քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է ԿԲ նախագահի քվեարկությունը

Ազգային ժողովում այս պահին մեկնարկել է Կենտրանական բանկի նախագահի քվեարկության գործընթացը, որը կշարունակվի մինչև ժամը 12։30։ ԿԲ նախագահի պաշտոնում թեկնածուն Մարտին Գալստյանն է, որին այդ պաշտոնի համար առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Այլ թեկնածություններ խմբակցությունները չեն առաջադրել։

Ապրիլի 16-ին խորհրդարանում ԿԲ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ մեծ թվով պատգամավորներ էին հերթագրվել ԿԲ նախագահի թեկնածուին հարցեր տալու համար։

Նշենք, որ Մարտին Գալստյանը 2018-ից առ այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Երևանի պետական համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածույի աստիճան, որպես մագիստրոս սովորել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Կառավարման դպրոցում, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Հիշեցնենք՝ 2008 թվականից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։

  • Կիսվել: