ԱԺ-ում հնչում էր հայհոյանք, իսկ ոմանք հրճվում էին․ Համազասպ Դանիելյանը՝ Էդմոն Մարուքյանին
Ազգային ժողովի ներսում կամ դրսից կառույցները թող վերցնեն, հետևեն, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահը և մնացած նախագահողները վարում, ում են ամենաշատը ձայն տալիս, ում ժամանակը չեն ընդհատում ամբողջ գործունեության ընթացքում և փաստերով խոսենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ հերթական անգամ փորձ արվեց Ազգային ժողովի և ԱԺ նախագահի ինստիտուտի հեղինակությունը սասանել և անկողմնակալության հարց բարձրացվեց։
«Հիմա փաստերի մասին, երբ պարոն Մարուքյանն ասում է, որ բացառիկ դեպքերում է սանկցիա կիրառվում՝ միգուցե իրենց համար դա բացառիկ չէր, բայց այս դահլիճում առաջին անգամ օգտագործվել է հայհոյանք, ֆիզիկական սպառնալիք, ոմանց համար դա նորմալ է եղել, կողքից հրճվել է, հրճվանքով հետևել է պրոցեսին, բայց դա իրականացվել է կարգուկանոն հաստատելու և բնականոն աշխատանքի համար»,-ասաց նա։