կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԺ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը 6 ամսից կարող է դառնալ մեկ տարի. նոր նախագիծ

ԱԺ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը 6 ամսից կարող է դառնալ մեկ տարի. նոր նախագիծ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում հավանություն տվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանել մեկ տարի, ինչպես նաև նախատեսել ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորություն: Ներկայումս այդ ժամկետները 6 ամիս են:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս փոփոխությունը միտված է խորհրդարանական այս գործիքի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշում¬ների դերի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հիմնավորման մեջ նշվում է, որ փորձը ցույց է տվել, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետի ոչ բավարար լինելու արդյունքում ևս 6 ամսով երկարաձգվեց հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, ինչը նույնիսկ այս դեպքում բավարար չեղավ Քննիչ հանձնաժողովի բուն նպատակի իրագործման համար:

Կառավարություն իր դիրքորոշման մեջ նշել է. «Հաշվի առնելով արդեն ձևավորված քննիչ հանձնաժողովների առկայությունը 8-րդ գումարման Ազգային ժողովում՝առաջարկում ենք հստակեցնել անցումային դրույթները»:

  • Կիսվել: