երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: 
 
Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրեց՝ 4 տարի առաջ տեղի է ունեցել ագրեսիա Ադրբեջանի կողմից և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը:
 
Ռուբինյանը համաձայնեց՝ առաջարկելով 1 րոպե լռությամբ հարգել հիշատակը:
 
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ն Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց:
 
Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը կրեց մարդկային բազմաթիվ կորուստներ:

  • Կիսվել: