ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱԺ պատգամավորները կրկին պարգևավճար կստանան

ԱԺ պատգամավորները կրկին պարգևավճար կստանան

Ազգային ժողովի պատգամավորները կրկին պարգևավճարներ կստանան. համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների», - նշվում է կարգադրությունում։

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

  • Կիսվել: