հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ պատգամավորները կմեկնեն Ղազախստան. այցի նպատակն այնտեղ սպասվող արտահերթ նախագահական ընտրություններն են

ԱԺ պատգամավորները կմեկնեն Ղազախստան. այցի նպատակն այնտեղ սպասվող արտահերթ նախագահական ընտրություններն են

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանը և Հովիկ Աղազարյանը նոյեմբերի 18-21-ը կգործուղվեն Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Աստանա։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ Պատգամավորների այցի նպատակը Ղազախստանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններն են։

Ղազախստանում նոյեմբերի 20-ին արտահերթ նախագահական ընտրություններ են։ Գրանցվել է նախագահի վեց թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը։

 

  • Կիսվել: