երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին քրեական բարքերի մշակույթը․ Լենա Նազարյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին քրեական բարքերի մշակույթը․ Լենա Նազարյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը: Իսկ նրանցից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա:

Եթե սա Հայաստանի բարձրագույն պետական ատյանի բաց և հանրային քննարկման ժամանակ են ոմանք իրենց թույլ տալիս, ուրեմն ինչեր են կատարվում, օրինակ, փակ հաստատություններում։ Ուրեմն ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ օրենքների և ոչ միայն օրենքների միջոցով»,- գրել է նա։

  • Կիսվել: