ԱԺ նիստն ընթանում է թեժ մթնոլորտում․ Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ապահովել իրենց կալանավորված գործընկերների ներկայությունը դահլիճում
Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Թեժ բանավեճ տեղի ունեցախ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքնի պատագամավորները պահանջում էին ապահովել իրենց կալանավորված գործընկերների ներկայությունը ԱԺ անդրանիկ նիստին
«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության երկու պատգամավորկալանավորված են, խոսքը մասնավորապես, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասին է, ովքեր ընտրվել են ԱԺ պատգամավոր։
«Մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունը, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները», - ասաց Օհանյանը։
Նիստը նախագահող Կնյազ Հասանովն արձագանքելով Օհանյանին, հայտարարեց, թե դա իր իրավասության տակ չէ, իրավաբանների ու արդարադատության գործն է։
Նիստը նախագահող Կնյազ Հասանովը հորդորեց վարման կարգով ելույթներն ավարտել, շարունակել աշխատանքը: Սակայն «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը ևս վարման կարգով խոսքի իրավունք վերցրեց: «Մեծ ցավ եմ ապրում, որ Վլադիմիր Վարդանյանը, քաջ գիտակցելով Սահմանադրության 96-րդ հոդվածը, որը որևէ բացառություն չի նախատեսում որևէ այլ մեխանիզմով պատգամավորի անձեռնմխելիություն հաղթահարելու, խոսում է նրա մասին, թե կարող է մի դատախազ, մի դատավոր շրջանցել ՀՀ Սահմանադրությունը»,-ասաց նա ու հավելեց՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ուզում են նիստին ներկա լինել, բայց նրանց թույլ չեն տալիս՝ Սահմանադրությունը տրորելով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասաց, թե իրավունք չունեն կանոնակարգի կոպիտ խախտումով գնալ առաջ։
«Ամենաթողություն է տեղի ունեցել մեր աչքի առաջ, մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ, սա անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ», - ասաց Ռուստամյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին արձագանելով ընդդիմադիրներներին, ասաց թե Ազգային ժողովը որևիցե եղանակով չի կարող ազդել արդարադատության համակարգի վրա։
«Սա է իրավիճակը, խնդրում եմ՝ ավելի կոնստրուկտիվ գտնվենք», - ասաց Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյան անպատասխան չթողեց Վլադիմիր վարդանյանին՝ ընդգծելով, թե ցավում է, որ Վլադիմիր Վարդանյանը խոսում է այն մասին, որ կարող է մի դատախազ, մի դատավոր շրջանցել ՀՀ սահմանադրությունը։
«Ես ուզում եմ ֆիքսենք, որ մեր գործընկերները ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարա ասի՝ պատգամավորին առանց ԱԺ համաձայնության կարող են կալանավորել, թող ուղղակի իրավաբանությունից չխոսա», - ասաց Վարդևանյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանն ասաց, որ միանում են «Հայաստան» դաշինքի պահանջին՝ ապահովելու ընտրված պատգամավորների ներկայությունը և բնականոն աշխատանքը:
Երկար քննարկումներից հետո նիստը նախագահողը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:


