չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ նախագահը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-ասվում է արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը վայր է դրել մանդատը։ Պատգամավորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:

Նշենք, որ Արթուր Ղազինյանի փոխարեն «Հայաստան» դաշինքի ցուցակից պատգամավորի մանդատ կստանա ՀՅԴ-ական Արգիշտի Գեւորգյանը: Նա արդեն հայտարարել է, որ վերցնելու է մանդատը:

  • Կիսվել: