ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ալեն Սիմոնյանը ստորագրել է Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աղաջանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

  • Կիսվել: