ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱԺ նախագահի պաշտոնի համար ՔՊ վերնախավում բազում հավակնորդներ կան. «Հրապարակ»

ԱԺ նախագահի պաշտոնի համար ՔՊ վերնախավում բազում հավակնորդներ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր դաշտում ամառային արձակուրդներն են վայելում, իշխանական ճամբարում բուռն մրցապայքար է՝ հաջորդ ժամկետում բարձր պաշտոնների համար։ Ասում են, որ հատկապես ԱԺ նախագահի պաշտոնի համար ՔՊ վերնախավում բազում հավակնորդներ կան՝ Ալեն Սիմոնյանից սկսած, Արայիկ Հարությունյանով, Հայկ Կոնջորյանով և Ռուբեն Ռուբինյանով վերջացրած։

Սակայն, իշխանական աղբյուրների կարծիքով, Փաշինյանը հաջորդ ժամկետին որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում էլ կին նշանակել, ինչպես մի շարք բարձր պաշտոններում՝ գլխավոր դատախազ, արդարադատության, ՆԳ նախարարներ, հակահետախուզության պետ, ՄԻՊ և այլն, թե ում է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, դեռ հայտնի չէ։

Կանանց գերապատվություն տալով, ասում են՝ Փաշինյանը մի քանի հարց է լուծում, նախ՝ իրեն ապահով է զգում, երբ առանցքային պաշտոններում կանայք են, որոնք ավելի հնազանդ են ու ենթարկվող իրեն, բացի այդ՝ փորձում է ցույց տալ, թե արևմտյան արժեհամակարգի կրող է և գենդերային խտրություն չի դնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: