հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ նախագահի առաջարկությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Ժառանգություն» կուսակցության նախագահի ու փոխնախագահի հետ

ԱԺ նախագահի առաջարկությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Ժառանգություն» կուսակցության նախագահի ու փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությամբ դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի և փոխնախագահ Գագիկ Մարգարյանի հետ, հայտնում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

Օրակարգում Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի կարգավորման ուղիներն էին սահմանադրական և անցնցում ճանապարհով: Քննարկվեցին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունները: Աժ նախագահը նշեց արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությունը:

«Ժառանգության» ներկայացուցիչները կարևորեցին հանրային համերաշխության հաստատումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, որի ապահովման համար անհրաժեշտ են ոչ միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նոր օրենսգրքով, այլև վարչապետի և կառավարության ողջ կազմի փոփոխություն, որից հետո պետք է կազմվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն՝ ոլորտում կայացած արհեստավարժների մասնակցությամբ:

 

  • Կիսվել: