երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԱԺ-ն ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

 

Գործող կարգավորումներով՝ հիմնադրամները պարտավոր են իրենց գործունության մասին հաշվետվություն ներկայացնել, հաշվետվությունը հրապարակել azdarar.am հարթակում, դրանից 30-օրյա ժամկետում նույն հաշվետվությունը թղթային եղանակով ներկայացնել ՊԵԿ՝ որպես հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:

«Առաջարկվող փոփոխությամբ՝ ՊԵԿ լրացուցիչ հաշվետվություն ներկայացնելու և azdarar.am կայքում հրապարակելու պահանջը դուրս է գալիս»,- ասաց Դավիթ Անանյանը:

  • Կիսվել: