երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 13-ին 65 կողմ ձայնրով միաձայն ընդունեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:

Նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնող իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախքան քվեարկությունն ասաց, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ չունեցան միասնականություն։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրել էին առանձին առաջարկությունների փաթեթներ։ «Հայաստան» խմբակցության» ներկայացրած առաջարկների փաթեթն ուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծված ագրեսիվ գործողություններին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված վիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել առջարկները նշված հայտարարության մեջ։ Ընդ որում ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր ունենալ միանականություն խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև։ Ցավոք դա չհաջողվեց», - հայտարարեց Վարդանյանը։

Նախագծում նշվում է, որ «սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»:

Ստեղծված իրավիճակում պատգամավորնեն «իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին, բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, պահպանել հանգստություն ևհամախմբվել Զինված ուժերի շուրջ:

Միջազգային հանրությանը կոչ են անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված՝ տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում են ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում:

ՀԱՊԿ-ից պահանջում են Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններիբ բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիմում են Ռուսաստանի Դաշնությանը՝ շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»:

Նախագծի հեղինակներն են իշխող խմբակցության պատգամավորներ Վիլեն Գալստյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը։

 

  • Կիսվել: