չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն սկսել է քննարկել Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը

ԱԺ-ն սկսել է քննարկել Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը

Այս պահին Ազգային ժողովը սկսել է քննարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։

Այն խորհրդարանին ներկայացնում է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Դատախազը ներկայացրեց, որ Գագիկ Ծառուկյանը ղեկավարել է կազմակերպված խումբ, որը 2017-ի խորհրդարանական ընտրություններում իրականացրել է ընտրակաշառքի բաժանման գործընթաց։ Նրա խոսքով, ներկայացված են փաստեր, ապացույցներ՝ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար։

Նշենք, որ ավելի Գլխավոր դատախազը խորհրդարանում ներկայացրել էր Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունը, որին 87 կողմ ձայներով խորհրդարանը համաձայնություն էր տվել։

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և նրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպեսզի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38, 154.2 հոդվածի երկրորդ մասով», մինջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էր Դավթյանը։ Քանի որ Ազգային ժողովում այսօր հայտարարությունների ժամ է, միջնորդության ներկայացումը հետաձգվեց և կշարունակվի վաղը առավոտյան կայանալիք նիստում։

  • Կիսվել: