հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամի

ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամի

ՔՊ ձայներով ԲԴԽ անդամներ դարձան  ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը և Աշոտ Հայրապետյանը։ 

Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց: Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում: Ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանին, ապա վերջինս ևս նախկինում աշխատել է նախարարությունում՝  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

  • Կիսվել: