ԱԺ-ն քննարկում է Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու հարցը
ԱԺ այսօրվա նիստում քննարկվեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու հարցը:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը: Ժամանակին այս կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել»,-ասաց Զեյնալյանը:
Նրա խոսքով`այս բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով. «Այնտեղ մոտ 2.3 հա տարածք կա, որի մեծ մասը հաստաբուն ծառեր են»: