չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն պետական բյուջե է վերադարձրել շուրջ 1.3 մլրդ դրամ

ԱԺ-ն պետական բյուջե է վերադարձրել շուրջ 1.3 մլրդ դրամ

Ամփոփելով 2020 թ-ը՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին հաջողվել է ընթացիկ տարում կրճատել ծախսերը, տնտեսել և ՀՀ պետական բյուջե վերադարձնել շուրջ 1,3 միլիարդ դրամ (հաստատված բյուջեի 21%-ից ավելին)՝ գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Ծախսերի կրճատումը պայմանավորված է եղել ինչպես համավարակով, այնպես էլ՝ բազմաթիվ գործընթացների արդյունավետության բարձրացմամբ։

Շատ ենք կարևորում նաև իրականացվող ծախսերի թափանցիկությունը։ Այդ իսկ պատճառով վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հրավերով առաջին անգամ արտաքին անկախ ֆինանսական աուդիտ է կատարվել առաջատար այնպիսի աուդիտորական ընկերությունների կողմից, ինչպիսիք են KPMG-ն և BDO-ն»,- հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը։

  • Կիսվել: