հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ-ն փակ նիստում կքննարկի Հայաստանի զինված ուժերում ստեղծված իրավիճակը. զեկույցով հանդես կգա Սուրեն Պապիկյանը

ԱԺ-ն փակ նիստում կքննարկի Հայաստանի զինված ուժերում ստեղծված իրավիճակը. զեկույցով հանդես կգա Սուրեն Պապիկյանը

Ազգային ժողովը որոշում է կայացրել փակ նիստով քննարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։

Ազգային ժողովի ընդհանուր թվի առնվազն 1/5 պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» քննարկումը անցկացնել փակ նիստով։

Քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

 
 

  • Կիսվել: