երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԱԺ-ն նիստը սկսել է ըմբիշներին ուղղված շնորհավորանքներով

ԱԺ-ն նիստը սկսել է ըմբիշներին ուղղված շնորհավորանքներով

Աժ-ն այսօր քառօրյայի աշխատանքն սկսել է Եվրոպայի առաջնությանը մասնակցած մեր ըմբիշներին շնորհավորելով:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների եզրափակիչում Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիին հաղթեց 7:1 հաշվով: «Սպիտակ արջը» դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն։

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 26-ամյա Գևորգ Ղարիբյանն էլ հաղթեց երիտասարդների աշխարհի եռակի չեմպիոն թուրք Քերեմ Քամալին: Ղարիբյանն այդպիսով պահպանեց Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը:

  • Կիսվել: