ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ-ն Լաչինի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

ԱԺ-ն Լաչինի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

ԱԺ–ն Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին այսօր խորհրդարանում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
 
«Մենք այսօր մի քիչ էքստրաօրդինար վիճակում ենք այս նիստը անելու։ Ինչպես գիտեք, դեկտեմբերի 12–ի առավոտից Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը, և դրա հետ կապված մենք այսօր արտահերթ նիստ ենք ունենալու, ժամը երևի 13։00-13։30-ի կողմերը»,– ասաց Թունյանը` լսումների մասնակիցներին խնդրելով պահպանել հատկացված ժամանակը` ԱԺ արտահերթ նիստը ժամանակին սկսելու համար։
Նա նաև նշեց, որ արտահերթ նիստում խորհրդարանը Լաչինի հարցով հայտարարություն կընդունի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: