հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԺ-ն կընդունի ցանկացած որոշում, որ կկայացնին ՍԴ-ն Հրայր Թովմասյանի հարցով. Արարատ Միրզոյան

ԱԺ-ն կընդունի ցանկացած որոշում, որ կկայացնին ՍԴ-ն Հրայր Թովմասյանի հարցով. Արարատ Միրզոյան

Եթե ԱԺ քվեարկության արդյունքներով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվի, մենք կմտածենք՝ ինչ քայլերի դիմենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը ՍԴ ուղարկելուն:

Նա նշեց, որ իր մտքում նման շատ քայլեր կան. «Բայց պիտի հասկանանք` պրոցեսը հիմա ինչպիսին պիտի լինի»:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե սրանով ցանկանում են քաղաքական որոշումներ ընդունելու ճանապարհին լռեցնել ՍԴ-ին, Միրզոյանը պատասխանեց. «Ճիշտ հակառակը՝ մենք միշտ հանդես ենք եկել օբյեկտիվ, արդար, անաչառ դատական համակարգ ունենալու օգտին, և մեր մոտիվացիան մշտապես եղել է դա»:

Հարցին՝ կընդունե՞ն ՍԴ ցանկացած որոշում այս հարցով, ինչպիսին էլ այն լինի, Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն ձայներից 98 կողմ մեկ դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը:

 

  • Կիսվել: