ԱԺ խորհրդի նիստի օրակարգում է «Հայաստան»-ի 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը
Ազգային ժողովի խորհրդի՝ հունվարի 13–ի նիստի օրակարգ է մտել «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծը։
Ազգային ժողովի կայքում տեղադրված որոշման նախագծից տեղեկանում ենք, որ խոսքը Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանայանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի մասին է։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ազգային ժողովի խորհուրդը հիմք է ընդունում «Սահմանադրության 98–րդ հոդվածի 2–րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156–րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169–րդ հոդվածի 5–րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28–րդ հոդվածի 1–ին մասի 6–րդ կետը»։



