ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում․ ուղիղ

ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում․ ուղիղ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 11 հարց, որոնց թվում են

- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,

-   «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

-«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

  • Կիսվել: