հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ռազմական դրության վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ռազմական դրության վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծերը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած նախագծերը։

Օրակարգում էր «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Նախատեսվում է սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործումը։

 

Քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն ռազմական դրության պայմաններում մի շարք հանցանքների համար պատիժը կխստացվի։

ԱԺ-ն ավարտեց իր աշխատանքները, նախագծերի 2-րդ ընթերցումը կազմակերպվելու է վաղը։

  • Կիսվել: