ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ խմբակցությունը ներկայացրել է Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Աննա Գրիգորյանին. Ռուբինյան
Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ քանի որ արդեն ձևավորվել են խմբակցությունները և ընտրվել են հանձնաժողովների նախագահները, բացառությամբ մեկի (ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով - խմբ.), կարող են արդեն ձևավորել նաև ԱԺ խորհուրդը:
Նրա խոսքով՝ ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին:
««Ուժեղ Հայաստանից ես չեմ ստացել: Եթե հիմա պատրաստ եք ներկայացնել, խնդրեմ, եթե հետո՝ հետո»,- ասաց Ռուբինյանը:
Նա քաղաքացիների համար պարազաբանեց նաև՝ ինչ է Ազգային ժողովի խորհուրդը:
«Դա ԱԺ մարմին է, որը բաղկացած է ԱԺ նախագահից, նախագահի տեղակալներից, մշտական հանձնաժողովների անդամներից և 3 խմբակցության ներկայացուցիչներից, որոնք հիմնականում լինում են խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կամ ցանկացած այլ անձ՝ ըստ ներկայացման»,- պարզաբանեց նա:
Ռուբինյանը նաև տեղեկացրեց՝ Կառավարությունը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որը կքննարկվի այսօր՝ ժամը 15:10-ին:
Քննարկումը տեղի կունենա 24-ժամյա ռեժիմով:



