հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն. Շահեն Հարությունյան

ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն. Շահեն Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ այլևս չի աշխատում ՀՀ ԱԺ-ում: Նա հույս է հայտնել, որ իր գրառումը շահարկումների առիթ չի դառնա:

Հարությունյանը, մասնավորապես, գրել է.

«Հարգելի’ հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»:

  • Կիսվել: