ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։ Այս մասին Infoport.am-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Հիշեցնենք, որ պատգամավորը մարտի 31-ին Գյումրու ընտրությանը զուգահեռ տհաճ միջադեպի մեջ էր հայտնվել և հայհոյել էր լրագրողներին։
Արդեն այսօր նա ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ հրաժարվում է մանդատից, սակայն պատրաստվում է մասնակցել ՔՊ վարչության առաջիկա ընտրությանը, քանի որ «կուսակցությունը առողջացման կարիք ունի»։