շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ-ի ղեկավարությանը պահանջում ենք՝ ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը․ Սեյրան Օհանյան

ԱԺ-ի ղեկավարությանը պահանջում ենք՝ ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը․ Սեյրան Օհանյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի կողմից պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին որոշումը հակասում է Սահմանադրությանը։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Քաղաքական իշխանությունների կողմից երեկ կալանավորվեց մեր գործընկեր։ Դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների  նկատմամբ չդադարող հետապնդումների մասին եւ խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունն ու խոսքը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը։ Մեր ամբողջական աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ապօրինինության մեջ գտնվող մեր բոլոր գործընկերներին։ Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում ենք՝ ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը եւ առաջարկում բոլոր խմբակցություններին՝ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Պահանջում ենք նաեւ Ազգային ժողով գա Գլխավոր դատախազը եւ բացատրություն տա»,- նշեց Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: