շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
ԱԺ-ի և Բունդեսթագի խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց խորացմանն ուղղված Գերմանիայի աջակցությունը

ԱԺ-ի և Բունդեսթագի խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց խորացմանն ուղղված Գերմանիայի աջակցությունը

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներով Բեռլինում հանդիպել են Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհան Դավիթ Վադեֆուլի հետ:
 
«Կարևորեցինք ինչպես երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, այնպես էլ խմբի անդամների միջև ակտիվ շփումներն ու փոխայցերը:
 
Մտքեր փոխանակեցինք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության վերաբերյալ:
 
Քննարկեցինք տարածաշրջանային իրադրությունն ու կարևորեցինք խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը:
 
Հանդիպման առանցքում էին նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց խորացմանն ուղղված Գերմանիայի աջակցությունը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

 

  • Կիսվել: