երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 6-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տեւողությունը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման համար սահմանվել է մինչև 90 րոպե:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց:

 

Возможно, это изображение 3 человека, люди сидят и костюм

  • Կիսվել: