կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Միխայել Ռոթի հետ քննարկել են ՀՀ անվտանգային համակարգի ամրապնդման հարցեր

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Միխայել Ռոթի հետ քննարկել են ՀՀ անվտանգային համակարգի ամրապնդման հարցեր

Հունիսի 28-ի առավոտյան աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպում ունեցանք Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
 
«Քննարկեցինք Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը:
 
 
Կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը:
 
Զրույցի առանցքում էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները»,- ասված է Կոնջորյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Կիսվել: