հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԺ հատուկ նիստը կսկսվի ժամը 14.00-ին

ԱԺ հատուկ նիստը կսկսվի ժամը 14.00-ին

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել՝ պատգամավորներին տեղեկացնելով այսօր սպասվող խորհրդարանի արտահերթ նիստի մասին:

«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 14:00-ին»,- ասված է Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

  • Կիսվել: