հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր նախագահի տեղակալ չընտրեց

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր նախագահի տեղակալ չընտրեց

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, իսկ օրակարգում մեկ հարց էր՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրություն էր ներկայացրել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվելու մասին: Այսպես, արդեն դադարել են նրա լիազորությունները որպես նախագահի տեղակալ:

«Իրավասու խմբակցությունը պետք է ներկայացներ թեկնածու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Քանի որ իրավասու խմբակցությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել թեկնածու, ուստի հանձնաժողովը չի կարող նախագահի տեղակալ ընտրել: Ըստ այդմ՝ հանձնաժողովը կառաջնորդվի «Ազգային ժողովի  կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան»,- ասաց Աղաջանյանը:

  • Կիսվել: