երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 281 հազար  174 քաղաքացի կամ 49,4 տոկոսը:  ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 20-ից ժամը 08:00-ից մեկնարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել 20։00-ին:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ 

Այսպիսով՝ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացուց քվեարկել են 442 846–ը կամ  51,55 %–ը։

Արագածոտնի մարզ – 117 472  քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են  58 737–ը կամ  50%–ը։

Արարատի մարզ –  223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 113 625–ը կամ 50,87–ը։

Արմավիրի մարզ – 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 104 880–ը կամ 44,40%–ը։

Գեղարքունիքի մարզ – 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են  86 173–ը կամ 45,47%–ը։

Լոռու մարզ – 233 552 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 109 141–ը կամ  46,73 %–ը։

Կոտայքի մարզ – 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 121 212–ը կամ 50,08  %–ը։

Շիրակի մարզ –  226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 93 551–ը կամ  41,24 %–ը։

Սյունիքի մարզ – 109 726  քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 66 252–ը կամ 60,38  %–ը։

Վայոց Ձորի մարզ – 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 26 132–ը կամ 56,05  %–ը։

Տավուշի մարզ – 109 690 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 666–ը կամ 53,48  %–ը։

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ մասնակցության այսպիսի ցուցանիշն սպասված էր։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից 48,63 տոկոսը։

 

  • Կիսվել: