կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով այս պահին ՍԴ է դիմել երեք ուժ

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով այս պահին ՍԴ է դիմել երեք ուժ

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։

16։15-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

  • Կիսվել: