կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ազգն այսօր զարթոնքի պահանջ ունի. Արտակ Սարգսյան

Ազգն այսօր զարթոնքի պահանջ ունի. Արտակ Սարգսյան

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը քաղաքացիական պարտքը կատարել է 4-ի 19 ընտրական տեղամասում, որտեղ գրանցված է 1754 ընտրող: Նրա խոսքով՝ ազգն այսօր զարթոնքի պահանջ ունի, և իրենք առաջարկում են այդ զարթոնքը, որից հետո պետք է ազգը վերածնվի:

«Եղբորս հետ եմ եկել և եղբորս որդու հետ եմ եկել: Ակնկալիքները՝ անցնել Ազգային ժողով և պայքարել էս ժողովրդի համար:

Մեր բոլոր առաջարկները նորություն են Հայաստանի համար և նոու հաու են:

Ես հույս ունեմ, որ մեր ազգը էս ընտրությունով ցույց է տալու, որ որո ուժեր էլ ընդհանրապես իրավունք չունեն ներդրված լինելու քաղաքական պայքարի մեջ։ Ես մեղադրում եմ այս իշխանություններին, որ թողել են էդ ուժերին, որ հասնեն մինչև ընտրություններ: Իրոք, ես մեղադրում եմ. էդ ուժերը չպետք է նույնիսկ ընտրական ցուցակում լինեն, նրանք վաղուց պետք է պատիժ կրելու լինեն»,- ասել է նա:

  • Կիսվել: