հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ազգային ժողովում ընտրվեցին 12 մշտական հանձնաժողովների նախագահները

Ազգային ժողովում ընտրվեցին 12 մշտական հանձնաժողովների նախագահները

ԱԺ-ում ավարտվել է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցով քվեարկությունը:

8-րդ գումարման ԱԺ-ում կգործի 12 մշտական հանձնաժողով:

Հաշվեքննիչ հանձնաժողովի ղեկավար Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության արդյունքները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ է ընտրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր);

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Զեյնալյան (ՔՊ);

Արտաքին հարաբերությունների հարացերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Էդուարդ Աղաջանյան (ՔՊ);

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Սիսակ Գաբրիելյան (ՔՊ);

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյան (ՔՊ);

Մարդու իրավունքների եւ հասարակական խնդիրների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Թագուհի Թովմասյան («Պատիվ ունեմ»);

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյան (ՔՊ);

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյան (ՔՊ);

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Գեւորգյան («Հայաստան»);

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վահե Գալումյան (ՔՊ);

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վահե Հակոբյան («Հայաստան»);

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Գեւորգ Պապոյան (ՔՊ):

  • Կիսվել: