Ազգային ժողովում մանդատներ են ստանում՝ «ՔՊ»՝ 64, «Ուժեղ Հայաստան»՝ 29, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։
Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը, այս մասին հայտնում է Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։
«Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․
* «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,
* «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 29 մանդատ,
* «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը( 3/5) , ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Պակասում է 6 ձայն:
Եթե ընդդիմությունը մանդատներ չի վերցնում` ԱԺ ձևավորվում է: Ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում չվերցրած մանդատները»,- նշել է Հովհաննիսյանը։



