կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազգային ժողովի նախագահ չընտրվեց. մանրամասներ

Ազգային ժողովի նախագահ չընտրվեց. մանրամասներ

Ազգային ժողովի նախագահ ընտրելու համար հատկացված 45 րոպե ժամանակից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությունն ընդհատվել է։

«Ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ։ Ուստի նոր քվեարկություն կլինի»,- հայտարարեց Բաբայանը։

ԱԺ պատգամավորները կրկին գնացին ընդմիջման մինչև քվեարկության ավարտը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն առաջարկեց ԱԺ լրացուցիչ նիստ գումարել, այսինքն` ժամը 18։30-ից մինչև 20։00-ն։

Առաջարկն ընդունվեց առանց քննարկության դնելու:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: