կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել

Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում: ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Մովսիսյանին կփոխարինի Միքայել Թումասյանը, իսկ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանին` Հրաչյա Հակոբյանը:

Խորհրդի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել մի շարք բարեկամական խմբերի կազմերում: Փոփոխություններին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:

  • Կիսվել: