չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԶԲ-ի համար Հայաստանը վստահելի գործընկեր է. Ժուկով

ԱԶԲ-ի համար Հայաստանը վստահելի գործընկեր է. Ժուկով

Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է: Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը:

Նա հավելեց, որ այժմ բանկը նախապատրաստում է Հայաստանի հետ ՛՛Երկրի գործընկերության նոր հնգամյա ռազմավարությունը՛՛՝ 2024-2028-ի համար, և այդ առումով քննարկումների մեջ է ՀՀ կառավարության հետ:

Նշենք, որ Ժուկովը Հայաստան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, նրանց հետ քննարկել Ասիական զարգացման բանկի ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև՝ 2024-2028-ի համար նախապատրաստվող հնգամյա ռազմավարությունը:

 

  • Կիսվել: